National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
12.09.2022
Առաջարկվող լրացմամբ կսահմանվի պատասխանատվություն՝ աղբավայրի տարածքում Կառավարության սահմանած կարգով մոնիթորինգ չիրականացնելու համար
1 / 2

Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման պահանջ է սահմանվում ՀՀ-ում շրջակա միջավայրի վրա շահագործվող աղբավայրերի վնասակար ազդեցությունը կանխելու համար: Առաջարկվող լրացմամբ սահմանվում է պատասխանատվության միջոց աղբավայրի տարածքում Կառավարության սահմանված կարգով մոնիթորինգ չիրականացնելու համար: Պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահվում է շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին: Արդյունքում, կապահովվի աղբավայրի տարածքում մոնիթորինգի պատշաճ իրականացում, բնապահպանական որոշ խնդիրների լուծում եւ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարում: Այս մասին սեպտեմբերի 12-ի ԱԺ հերթական նիստում ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Կառավարության հեղինակած ««Թափոնների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ:

Ըստ Արա Ֆիդանյանի՝ չսահմանված եւ չնախատեսված տեղերում եւ վայրերում աղբ թափելու համար նախատեսված պատասխանատվության միջոցը կիրառելու իրավազորությունը վերապահվում է նաեւ ոստիկանությանը:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մաթեւոս Ասատրյանի ներկայացմամբ՝ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացության է տվել օրենքի նախագծին:

Այնուհետեւ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն առաջին ընթերցմամբ խորհրդարանականների քննարկմանն է ներկայացրել ««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ ոստիկանությունը հանցագործությունների եւ այլ իրավախախտումների դեմ պայքարելիս օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում, պարտավոր է իրականացնել պետական եւ հասարակական մարմինների հետ համապատասխան միջոցառումներ` առանց հսկողության թողնված անչափահասների, ինչպես նաեւ հաշվառման մեջ գտնվող անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու եւ անչափահասներին դաստիարակելու ուղղությամբ: Մինչդեռ, Արա Ֆիդանյանի խոսքով, որեւէ հոդվածով ամրագրված չէ անչափահասներին հաշվառման վերցնելու վերաբերյալ դրույթ:

Նախագծով առաջարկվում է «Ոստիկանության մասին» օրենքում սահմանել համապատասխան դրույթ. Կառավարության սահմանված կարգով անչափահաս մեղադրյալի՝ մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած, հանցանքը կատարելու պահին քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքի չհասած անչափահասի նկատմամբ կընդունվի կանխարգելիչ հաշվառման վերցնելու վերաբերյալ որոշում:

ՀՀ կառավարության հաստատած կարգով հնարավորություն կընձեռվի ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների իրավասու ծառայողներին համապատասխան արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել անչափահասների եւ վերջիններիս ծնողների շրջանում:

Քննարկված նախագիծը գլխադասային՝ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում արժանացել է դրական եզրակացության:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am